Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 09/07/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.97%-ով և կազմել 58.59 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.19%-ով և կազմել 64.73 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1394.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 15.10 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.15%-ով և կազմել 813.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.17%-ով և կազմել 1803.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.82%-ով և կազմել 5822.00 դոլար, կապարի գինն աճել է 0.50%-ով և կազմել 1907.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.28%-ով և կազմել 12625.00 դոլար, անագի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 18300.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2370.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26125.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.33%-ով և կազմել 29000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 26783.49 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 2979.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 8141.73 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.85%-ով և կազմել 12436.55 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 5572.10 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 7536.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 1394.86 կետ:

Share