Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 11/07/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 60.57 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 66.96 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.16%-ով և կազմել 1409.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.91%-ով և կազմել 15.17 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.34%-ով և կազմել 828.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.61%-ով և կազմել 1832.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.00%-ով և կազմել 5880.00 դոլար, կապարի գինն աճել է 1.89%-ով և կազմել 1943.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.78%-ով և կազմել 12850.00 դոլար, անագի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 18100.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.46%-ով և կազմել 2381.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 25419.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 3.45%-ով և կազմել 28000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 27088.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 2999.91 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 8196.04 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 12332.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 5551.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 7509.82 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 1398.88 կետ:

Share