Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/07/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.86%-ով և կազմել 56.22 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.36%-ով և կազմել 63.32 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1418.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 16.26 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.13%-ով և կազմել 848.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.08%-ով և կազմել 1836.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.79%-ով և կազմել 6030.00 դոլար, կապարի գինը նվազել է 3.37%-ով և կազմել 2007.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 14375.00 դոլար, անագի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 17735.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 2406.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25970.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 27171.90 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 2985.03 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 8204.14 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 12289.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 5567.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 7514.93 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 1341.17 կետ:

Share