Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 30/07/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.27%-ով և կազմել 58.45 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.95%-ով և կազմել 65.28 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.32%-ով և կազմել 1429.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.36%-ով և կազմել 16.52 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.09%-ով և կազմել 880.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.30%-ով և կազմել 1799.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.11%-ով և կազմել 5972.50 դոլար, կապարի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 2035.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 14050.00 դոլար, անագի գինը նվազել է 1.29%-ով և կազմել 17555.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.63%-ով և կազմել 2460.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 26411.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 27198.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.26%-ով և կազմել 3013.18 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 8273.61 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հուլիսի 30-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.18%-ով և կազմել 12147.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.61%-ով և կազմել 5511.07 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 7646.77 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 1352.89 կետ:

Share