Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը՝ «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ի Ինովացիոն գործընկեր

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ը ստարտափ էկոհամակարգի ամենասպասվող միջոցառումներից է, որն այս տարի տեղի ունեցավ հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը: Ամերիաբանկը Սևան Ստարտափ Սամմիթ 2019-ի Ինովացիոն գործընկերն էր: Այս տարվա Սամմիթին առաջին անգամ կազմակերպված Firecode Marathone մրցույթի շրջանակում ևս, հանդես գալով որպես հովանավոր, Բանկը կազմակերպել էր՛՛Ameriabank Challenge՛՛ մրցույթ մարաթոնի մասնակիցների համար: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին և Սամմիթի փակման արարողության ժամանակ լավագույն ինովացիոն լուծում առաջարկած երկու ստարտափեր՝ Virtlo-ն և X-Tech-ը, շահեցին 1000 և 2000 ԱՄՆ դոլարի մրցանակներ:

Սամմիթի 7 օր տևողությամբ հագեցած միջոցառումներին Ամերիաբանկն իր  ակտիվ ներգրավվածությունն է ունեցել նաև Camp Fire Talk-ին,որտեղ Բանկի խոսնակները զրուցեցին «Էլեկտրոնային առևտուրը բիզնեսում» և «Ինչպես UX-ը կարող է սպանել» թեմաների շուրջ, մասնակցեցին մենթորշիփի one to one սեսիային՝ հանդես գալով որպես մենթոր:

Ամերիաբանկի Տեղեկատվական Տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Շավարշ Ոսկանյանը նշել է. «Մենք կարևորում ենք Հայաստանում նման միջոցառման շարունակական կազմակերպումը, նման հարթակները հնարավորություն են տալիս երիտասարդներին բիզնես միջավայրում ներկայացնել իրենց նորարարական գաղափարները և ստանալ կառուցողական խորհուրդներ դրանց մրցակցային առավելությունների և հետագա զարգացման վերաբերյալ»:

«Շատ ուրախ ենք, որ Հայաստանի առաջատար կառույցներից մեկը՝ Ամերիաբանկը, միացել է սամմիթին որպես Ինովացիոն գործընկեր։ Մեր գործընկերների շնորհիվ է այս միջոցառումը դարձել հնարավոր և նրանց ներկայությունն է ոգևորում, որպեսզի մենք նորանոր միջոցառումներով և նախաձեռնություններով հանդես գանք»,-նշել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

Նշենք, որ Սևան Ստարտափ Սամմիթը չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից, Սևանա լճի ափին: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից հայտ ներկայացրած ավելի քան 1000 ստարտափերից ընտրված շուրջ 100-ը մասնակցության հնարավորություն ստացան: Սամմիթի շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց ստարտափ գաղափարները և ստացան կառուցողական խորհուրդներ իրենց ստարտափերի զարգացման, կատարելագործման վերաբերյալ, ինչպես նաև կապեր հաստատեցին բիզնես աշխարհի հաջողակների հետ:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am

Share