Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/08/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.22%-ով և կազմել 55.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 60.41 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.41%-ով և կազմել 1473.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.23%-ով և կազմել 16.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.31%-ով և կազմել 859.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1772.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 5678.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 1942.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.44%-ով և կազմել 14880.00 դոլար, անագի գինը նվազել է 2.71%-ով և կազմել 16850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.53%-ով և կազմել 2324.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 26235.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 26500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.90%-ով և կազմել 25717.74 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.98%-ով և կազմել 2844.74 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.47%-ով և կազմել 7726.04 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.80%-ով և կազմել 11658.51 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 5241.55 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 2.47%-ով և կազմել 7223.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 1282.29 կետ:

Share