Բաժին. Ֆինանսական

ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2019թ. առաջին կիսամյակում. տեսանյութ

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 758.5 մլրդ դրամ, ինչը 2018թ. համանման ցուցանիշը գերզանցում է 25.07%-ով: Մասնավորապես՝ հարկերից ստացված եկամուտներն աճել են 24.52%-ով և կազմել 713.38 մլրդ դրամ։ Իսկ այլ եկամուտներն աճել են 28.25%-ով և կազմել 38.41 մլրդ դրամ։

ԱԱՀ գանձման ծավալներն աճել են 35.53%-ով և կազմել 262.22 մլրդ դրամ։ Ակցիզային հարկի գանձման ծավալներն աճել են 25.06%-ով և կազմել 61.01 մլրդ դրամ։ Շահութահարկի գանձման ծավալներն աճել են 69.76%-ով և կազմել 166.12 մլրդ դրամ։

Միևնույն ժամանակ, պետական տուրքերի ծավալը կազմել է 17.15 մլրդ դրամ, արձնագրվել է աճ՝ 8.25%-ով։ Մաքսատուրքերի ծավալը 40.77 մլրդ դրամ է, ցուցանիշն աճել է 4.45%-ով, իսկ բնապահպանական և բնօգտագործման վճարների ծավալը նվազել է 5.91%-ով և կազմել 29.97 մլրդ դրամ։

Տոկոսային առումով ամենամեծ աճն արձանագրվել է շրջանառության հարկի դեպքում՝ 71.52%, հավաքագրվել է 15.89 մլրդ դրամ։ Եկամտային հարկի գանձման ծավալներն աճել են 38.47%-ով և կազմել 233 մլրդ դրամ։ Սոցիալան վճարների ծավալն աճել է 1.96%-ով և կազմել 9.39 մլրդ դրամ։ Այլ հարկերի հավաքագրումը նվազել է 2.68%-ով և կազմել 13.94 մլրդ դրամ։ Ինչ վերաբերվում է անցումային գերավճարներին, ապա դրանց ծավալը կազմել է 136.09 մլրդ դրամ։

Share