Ֆինանսական | 17:53 09/08/19

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ - 09/08/2019

Օգոստոսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,847,839 ԱՄՆ դոլար  475.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 97,146,881 ԱՄՆ դոլար 476,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 476.19 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 38,704,539 եվրո 531.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 18,492,968 եվրո 534,08 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,634,684,582 ՌԴ ռուբլի 7.26 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 784,915,613 ՌԴ ռուբլի 7.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 65.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.2 մլն ԱՄՆ դոլար: