Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանը ոսկեարժույթային ծավալներով կշրջանցի Սաուդյան Արաբիային

Bloomberg-ի կանխատեսմամբ՝ ութ տարվա ընդմիջումից հետո Ռուսաստանը, շրջանցելով Սաուդյան Արաբիային,  կարող է մտնել ամենամեծ ոսկեարժույթային պահուստն ունեցող երկրների քառյակ։ Սա կարող է դառնալ «ճնշման լծակ» OPEC-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) անդամ այն երկրների նկատմամբ, որոնց հետ ՌԴ-ը բանակցում է նավթարդյունաբերությունը կրճատելու ուղղությամբ։

Ըստ Bloomberg-ի՝ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է շրջանցել Սաուդյան Արաբիայի թագավորությանը ոսկեարժույթային պաշարով։ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ քառյակի առաջատարը Չինաստանն է, որին հաջորդում են Ճապոնիան և Շվեյցարիան։

Չորս տարում ՌԴ ոսկու արժութային պահուստը մեծացել է 45%-ով՝ հասնելով 518 մլրդ դոլարի, մինչդեռ Սաուդյան Արաբիայի պահուստում գրանվել է անկում։ Վերջինս նավթի գնանկման արդյունքում միջոցները հատկացրել է սոցիալական ապահովությանը, մինչդեռ Ռուսաստանը բյուջետային ավելցուկը պահպանել է՝ խուսափելով նոր պատժամիջոցներից։

Share