Ֆինանսական | 17:44 13/08/19

Կոնվերս Բանկի՝ առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունը կյանքի է կոչվել Երևանում

Երևանում՝ «Նոր Արաբկիր» զբոսայգում Կոնվերս Բանկի աջակցությամբ պրոֆեսիոնալ մարզահրապարակ է բացվել: Նախագիծը իրականացվել է Կոնվերս Բանկի, Street Workout հայաստանյան ֆեդերացիայի, Երևանի քաղաքապետարանի, Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի համագործակցության շրջանակում:

«Նորաբաց մարզահրապարակը մասնավոր հատված-համայնք- հասարակական կազմակերպություն արդյունավետ համագործակցության արդյունք է, որի շնորհիվ Արաբկիր համայնքի բնակիչները, հարակից կրթական օջախների սաները հնարավորություն ունեն մարզվել պրոֆեսիանալ մարզահրապարակում: Այն կառուցվել է միջազգային ամենաբարձր ստանդարտներով, անվտանգ է և նախատեսված է ոչ միայն պրոֆեսիոնալների, այլև սկսնակների համար»,- իր խոսքում ասել է Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Կազար Հակոբյանը:

«Որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ՝ մեր Կորպորատիվ պատասխանատվության ծրագրով ստանձնել ենք պատասխանատվություն ինչպես առողջ ապրելակերպի խրախուսման, այնպես էլ մեր գործընկեր համայնքների նկատմամբ՝ յուրաքանչյուր տարի աջակցելով և մասնակցելով մոտ երկու տասնյակ միջոցառումների, ծրագրերի: Մեր գործընկեր 5 համայնքում մարզահրապարակների շինարարությունը դրանցից միայն մեկն է»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ նախաձեռնության շրջանակում պրոֆեսիոնալ մարզահրապարակներ են բացվել Երևանում, Շուշիում, Մեծամորում: Գյումրիում և Նոր Հաճնում պրոֆեսիոնալ մարզահրապարակների բացումը նախատեսվում է առաջիկայում:

Նշվել է նաև, որ 2018թ Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ, առողջ ապրելակերպի խրախուսմանն է ուղղվել մոտ 44 մլն դրամ, իսկ համայնքների աջակցմանը՝ 21 մլն դրամ: