Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 14/08/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.66%-ով և կազմել 54.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.69%-ով և կազմել 59.04 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.22%-ով և կազմել 1531.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.06%-ով և կազմել 17.30 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.74%-ով և կազմել 848.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.65%-ով և կազմել 1773.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.51%-ով և կազմել 5756.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2037.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.81%-ով և կազմել 16025.00 դոլար, անագի գինն աճել է 0.89%-ով և կազմել 17050.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2273.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 26081.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 3.05%-ով և կազմել 25479.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.93%-ով և կազմել 2840.60 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.02%-ով և կազմել 7773.94 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 14-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 11492.66 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 2.08%-ով և կազմել 5251.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 7147.88 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.94%-ով և կազմել 1259.68 կետ:

Share