Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/08/19

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.36%-ով և կազմել 55.10 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 58.72 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.02%-ով և կազմել 1531.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.52%-ով և կազմել 17.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.87%-ով և կազմել 840.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.23%-ով և կազմել 1777.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 5729.00 դոլար, կապարի գինն աճել է 0.15%-ով և կազմել 2040.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 15990.00 դոլար, անագի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 16855.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 2270.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 25970.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 31000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 25579.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 2847.60 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7766.62 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 11412.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 5236.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.13%-ով և կազմել 7067.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 1250.13 կետ:

Share