Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 20/08/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.30%-ով և կազմել 56.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.99%-ով և կազմել 60.36 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.50%-ով և կազմել 1512.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.13%-ով և կազմել 17.05 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.64%-ով և կազմել 849.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.62%-ով և կազմել 1795.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.96%-ով և կազմել 5790.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 2039.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 16010.00 դոլար, անագի գինը նվազել է 2.67%-ով և կազմել 16400.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.01%-ով և կազմել 2250.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.01%-ով և կազմել 26345.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33100.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 25962.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 2900.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 7948.56 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 11651.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 5344.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 7125.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.37%-ով և կազմել 1264.59 կետ:

Share