Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիա

Կոնվերս Բանկը «Ֆորա պրեմիում» ընկերության հետ համագործակցության շրջանակում առաջարկում է այդ ընկերությունից ավտոմեքենաների ձեռքբերում մրցունակ պայմաններով:

«Կոնվերս Բանկի հերթական շահավետ առաջարկի շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է առաջնային շուկայից պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռբերման ֆինանսավորում՝ շուկայում առկա նմանատիպ պրոդուկտների համեմատ ցածր տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն չափը 50 մլն դրամն է, ժամկետը՝ 36 ամիս, տոկոսադրույքը՝ տարեկան 3 տոկոս: Ակցիայի այլ առավելություններից առանձնանում է նաև կանխավճարի չափը՝ սկսած 10 տոկոսից»,-ասել են Բանկում:

Տրանսպորտային միջոցի գնահատում չի իրականացվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Ակցիան գործում է մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/forapremium/ հղումով:

Share