Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկի նոր ակցիայի ամենաակտիվ մասնակիցը ընտանիքի հետ միասին հանգիստը կանցկացնի Փարիզում

Կոնվերս Բանկը՝ Մաստերքարդ վճարահաշվարկային համակարգի հետ գործակցությամբ, հայտարարում է հերթական լոյալության ակցիայի մեկնարկը: Ակցիայի շրջանակում՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում, Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները, կատարելով անկանխիկ գնումներ և կուտակելով «Կախարդական» միավորներ, հնարավորություն կունենան ստանալ սահմանված մրցանակներից մեկը:

«2019թ տարեսկզբից Կոնվերս Բանկը հանդես է եկել հաճախորդների խրախուսման մոտ մեկ տասնյակ  ակցիաներով, որոնց շրջանակում Բանկի քարտապանները օգտվել են գումարի հետվերադարձի հնարավորությունից, իսկ առավել հաջողակները՝ ստացել արժեքավոր նվերներ: Մասնավորապես, անկանխիկ գործարքների խրախուսման ակցիաներից մեկի շրջանակում Կոնվերս Բանկի հաճախորդներից երեքը ստացել է Շրի Լանկայում հանգստանալու, իսկ մեկ ուրիշի շրջանակում տասը հաճախորդ՝ եվրոպական տասը քաղաքից մեկում հանգստանալու հնարավորություն: Ըստ որում, ուղեգիրներից յուրաքանչյուրը նախատեսված է  եղել երկու անձի համար»,-ասել են  Կոնվերս Բանկում:

Գործարկված նոր ակցիայի գլխավոր մրցանակը եւս ուղեգիր է՝ այս անգամ Փարիզի Դիսնեյլենդ` նախատեսված ընտանիքի համար: Այն կստանա անկանխիկ գնումների արդյունքում առավելագույն քանակի Կախարդական միավորներ հավաքած հաճախորդը: Ակցիայի ամենաակտիվ 4 այլ մասնակից ևս կստանան մրցանակներ` ընտանեկան հանգստի կազմակերպման համար:

Միաժամանակ, ակցիայի շրջանակում Բանկը առաջարկում է օգտվել ևս մեկ հնարավորությունից:  Սեպտեմբերի 15- դեկտեմբերի 15-ը ներառյալ ժամանակահատվածում  Բանկի պոտենցիալ և գործող հաճախորդները կարող են նոր Մաստերքարդ վճարային քարտեր ստանալ ՝գործողության ողջ ընթացքում սպասարկման վճարի՝ 50% զեղչ գնով:

Ակցիայի մանրամասները և «Կախարդական» միավորների կուտակման կարգը՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/09/13/mastercarddisneyland/ հղումով:

Share