Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 16/09/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 16-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 476.16 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.07 դրամով և կազմել 526.54 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 7.43 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.31 դրամով և կազմել 592.63 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 186.22 դրամով և կազմել 23010.8 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.70 դրամով և կազմել 277.78 դրամ: Պլատինի գինն աճել է 121.87 դրամով և կազմել 14635.31 դրամ:

Share