Բաժին. Ֆինանսական

Հայկ Մնացականյան․ Վերահսկողության և խրախուսման գործիքների և պատասխանատվության ինստիտուտի առկայությունը կարևոր է. տեսանյութ

Տնտեսագետ Հայկ Մնացականյանի հետ զրուցել ենք պետբյուջեի ծախսերի ու եկամուտների, ազգային արժույթի և գնաճի մասին։

Մասնագետը կարծում է՝ խնայողությունները բանկերում ի պահ տալ կարելի է դրամով․ դրամի փոխարժեքը Կենտրոնական բանկը լավ է կառավարում, թեև ցանկացած դեպքում ընտրությունը քաղաքացունն է․ ինքը պետք է որոշի՝ որ արժույթից օգտվել։ Մեր դիտարկմանը, թե ոչ բոլորն ունեն ֆինանսական գիտելիք ու հոտառություն, Մնացականյանը նկատեց՝ ֆինանսական գիտելիքի պակաս իսկապես  կա։ Գնաճի մասին խոսելիս էլ նկատեցինք՝ որոշ ոլորտներում աշխատավարձի բարձրացում կա, բայց գնաճի պայմաններում տպավորություն է՝ պետությունը մի ձեռքով տալիս է, մյուսով՝ վերցնում։ Հայկ Մնացականյանը պատասխանեց՝ նկատառման հասցեատերն ինքը չէ, լավ կլինի՝ այս հարցը պատկան մարմիններին տանք, հետևողական լինենք նրանց աշխատանքին ու հանրության վրա դրա ազդեցությանը։ Տնտեսագետը կարևորեց նաև քաղհասարակության ձևավորման կարևորությունը․

«Քաղաքացին պետք է ունենա վերահսկողության և խրախուսման գործիքները, իսկ պատկան մարմինները՝ պատասխանատվության ինստիտուտ»։

Share