Բաժին. Ֆինանսական

ՀԿԵ գլխավոր տնօրենը Վանաձորում պարգևատրել է ՀՀ ԱԻՆ-ի աշխատակիցներին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն սեպտեմբերի 21-ին Վանաձորում շնորհակալագրեր և անվանական ժամացույցներ է հանձնել հուլիսի 29-ին Թումանյան կայարանում տեղի ունեցած հրդեհի մարման և վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքներր վերացման աշխատանքների ժամանակ աչքի ընկած Հայաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներին: 

Ս.Վալկոն շնորհակալություն հայտնեց փրկարարներին գրագետ գործողությունների և վնասների նվազագույնի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց բարի ծառայություն առանց արտակարգ իրավիճակների:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share