Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/10/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.53%-ով և կազմել 52.84 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.58%-ով և կազմել 57.76 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.44%-ով և կազմել 1504.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.08%-ով և կազմել 17.63 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.66%-ով և կազմել 892.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 1719.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 5662.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2090.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.66%-ով և կազմել 17490.00 դոլար, անագի գինն աճել է 1.68%-ով և կազմել 16350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.13%-ով և կազմել 2273.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.68%-ով և կազմել 25794.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.86%-ով և կազմել 26078.62 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.79%-ով և կազմել 2887.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.56%-ով և կազմել 7785.25 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 2.76%-ով և կազմել 11925.25 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 3.12%-ով և կազմել 5422.77 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 3.23%-ով և կազմել 7122.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 1313.75 կետ:

Share