Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/10/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.11%-ով և կազմել 53.07 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.58%-ով և կազմել 58.71 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.91%-ով և կազմել 1496.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.85%-ով և կազմել 17.45 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.11%-ով և կազմել 885.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.26%-ով և կազմել 1720.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.59%-ով և կազմել 5668.50 դոլար, կապարի գինն աճել է 1.77%-ով և կազմել 2181.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.14%-ով և կազմել 17825.00 դոլար, անագի գինն աճել է 0.91%-ով և կազմել 16550.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 2304.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25243.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 4.11%-ով և կազմել 35000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 26478.02 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 2938.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 7956.29 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 12097.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.61%-ով և կազմել 5521.61 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7197.88 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 1320.25 կետ:

Share