Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 09/10/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.10%-ով և կազմել 52.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.38%-ով և կազմել 58.22 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.20%-ով և կազմել 1514.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.39%-ով և կազմել 17.87 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.21%-ով և կազմել 896.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1738.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.07%-ով և կազմել 5692.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.07%-ով և կազմել 2133.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.69%-ով և կազմել 17600.00 դոլար, անագի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 16350.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.84%-ով և կազմել 2293.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 24978.00 դոլար, կոբալտի գինն աճել է 2.14%-ով և կազմել 35750.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 26346.01 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.91%-ով և կազմել 2919.40 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.02%-ով և կազմել 7903.74 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 9-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 12094.26 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.78%-ով և կազմել 5499.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7166.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.85%-ով և կազմել 1317.48 կետ:

Share