Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/10/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.70%-ով և կազմել 53.83 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.00%-ով և կազմել 59.61 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.26%-ով և կազմել 1496.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.15%-ով և կազմել 17.57 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.07%-ով և կազմել 890.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.87%-ով և կազմել 1730.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.86%-ով և կազմել 5758.00 դոլար, կապարի գինն աճել է 0.58%-ով և կազմել 2176.50 դոլար, նիկելի գինը նվազել է 4.01%-ով և կազմել 16260.00 դոլար, անագի գինն աճել է 2.55%-ով և կազմել 17105.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.52%-ով և կազմել 2426.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.92%-ով և կազմել 23810.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 27025.88 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 2997.95 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.40%-ով և կազմել 8156.85 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 12654.95 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 5673.07 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 7182.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 1353.49 կետ:

Share