Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 25/10/19

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 475.87 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.65 դրամով և կազմել 528.93 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 7.44 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.13 դրամով և կազմել 610.87 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 32.61 դրամով և կազմել 22896.58 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.07 դրամով և կազմել 268.2 դրամ: Պլատինի գինն աճել է 474.58 դրամով և կազմել 14182.71 դրամ:

Share