Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 31/10/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.47%-ով և կազմել 54.37 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 59.67 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.83%-ով և կազմել 1512.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.95%-ով և կազմել 18.08 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.41%-ով և կազմել 936.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1747.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.07%-ով և կազմել 5850.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 2192.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 16800.00 դոլար, անագի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 16735.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.11%-ով և կազմել 2496.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 21275.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 27046.23 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 3037.56 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 8292.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հոկտեմբերի 31-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 12866.79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.62%-ով և կազմել 5729.86 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 7248.38 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.63%-ով և կազմել 1422.92 կետ:

Share