Բաժին. Ֆինանսական

Կոմունալ ծառայությունների սակագնային փոփոխությունների հնարավոր լինելը դեռ անորոշ է

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում մոնիթորինգն արդեն ավարտվել է։ Առաջիկայում արդյունքները կամփոփվեն ու հանրային քննարկում կկազմակերպվի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը շտապում է փարատել մտահոգությունները, թե ջրի գինը կբարձրանա։ Բաղրամյանն ասում է՝ կվերահաստատվի գործող գինը, այն է՝ 180 դրամ/խմ, բայց արդեն առանց սուբսիդավորման։

Կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, թե ոչ, դեռ հարց է։ Այդ մասին ՀԾԿՀ նախագահը կարող է ասել օրեր անց, երբ էլեկտրաէներգիայի պահանջարկի և արտադրանքի հաշվեկշիռը կներկայացվի։

Անորոշ է նաև գազի սակագնի փոփոխման հարցը։ Նորություն լինելու պես հանձնաժողովը կծանուցի փոփոխությունների մասին։

Share