Ֆինանսական | 16:57 08/11/19

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ - 08/11/2019

Նոյեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 88,720,989  ԱՄՆ դոլար 475.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  101,940,397 ԱՄՆ դոլար 477.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,400,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477․36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 27,324,010 եվրո 526.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  28,544,691 եվրո 529․10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,753,520,097 ՌԴ ռուբլի 7.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 805,501,162 ՌԴ ռուբլի 7.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 96.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 41.8 մլն ԱՄՆ դոլար: