Բաժին. Ֆինանսական

«Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն». տեղի ունեցավ Beeline-ի Starthub Offline հերթական հանդիպումը

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ապագայի տեխնոլոգիաներ. Արհեստական բանականություն»։ Բանախոսներն էին՝ SmartGateVC վենչուրային ֆոնդի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը, SuperAnnotate-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանը և Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման ընթացքը աշխարհում և Հայաստանում։ Խոսել են Հայաստանում անհրաժեշտ կադրերի պատրաստման և համապատասխան գիտահետազոտական ու կրթական մթնոլորտի ստեղծման կարևորության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև AI տեխնոլոգիաների վրա հիմնված հայկական հաջողակ ստարտափներին։

«Ժամանակակից տեխնոլոգիաները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ ինքներս էլ աշխատում ենք ՏՏ ոլորտում և բացի այդ հաճախ շփվում ենք տեխնոլոգիական ստարտափների հետ: Բնականաբար արհեստական բանականությունն այն ոլորտն է, որը ապագայում մեծ դեր է ունենալու, և այսօր արդեն շատ լուծումներ է առաջարկում: Մենք էլ հետևում ենք ոլորտի զարգացմանը, որպեսզի մեր աշխատանքի մեջ հնարավորինս կիրառենք այս ժամանակակից և հզոր հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի PR ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Արհեստական Բանականության տեխնոլոգիաներն իրենց զարգացման նախնական փուլում են։ Նախորդ տարիներին Հայաստան ՏՏ և ստարտափ էկոհամակարգերի արագ զարգացման հետևանքով արհեստական բանականության փուլ ենք մուտք գործում բավական շահեկան դիրքերից։ Այս մասին են վկայում AI տեխնոլոգիաների վրա հիմնաված հայկական մի շարք հաջողակ և արագ զարգացող ստարտափներն ու ընկերությունները։ Շնորհակալ եմ մեր բանախոսներին՝ անչափ հետաքրքիր և ուսանելի հանդիպման համար», – նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետևելու և առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել https://starthub.am կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share