Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 15/11/2019

Նոյեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 145,786,349  ԱՄՆ դոլար 476.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 139,090,554 ԱՄՆ դոլար 477.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 23,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477.78 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,387,953 եվրո 523.90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,032,129 եվրո 527.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 2,278,028,774 ՌԴ ռուբլի 7.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 955,664,575 ՌԴ ռուբլի 7.50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 68.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 24.9 մլն ԱՄՆ դոլար: 

Share