Բաժին. Ֆինանսական

ՀՀ Ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարարի հետ

ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը Ֆինանսների նախարարությունում հանդիպել է Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են բյուջետային գործընթացների ընթացիկ փուլի աշխատանքային հարցեր:

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության  հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:

Share