Բաժին. Ֆինանսական

Արման Բարսեղյան. Այս տարի Ամերիաբանկը գրանցել է հիփոթեքային վարկային պորտֆելի մոտ 50% աճ. տեսանյութ

Վերջին 5 տարում Ամերիաբանկն իր գործունեության հիմնական ցուցանիշների մասով գրանցել է միջինում տարեկան 20% աճ և 2019 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով շարունակում է պահպանել առաջատար դիրք Հայաստանի բանկային համակարգում: Մասնավորապես, Ամերիաբանկն առաջինն է ակտիվների, պարտավորությունների, կապիտալի, զուտ շահույթի ցուցանիշներով և երկրորդը՝ ներգրաված ավանդների ծավալով: Այս մասին հայտնել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ նոյեմբերի 20-ին կայացած «Բիզնեսի ֆինանսավորում․ թվային նոր լուծումներ» խորագրով քննարկման ընթացքում:

Ամփոփելով 2019 թվականի առաջին ինն ամիսների արդյունքներն՝ Արման Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի ֆիզիկական անձ հաճոխորդների քանակը 200 հազարից աճել է մինչև 250 հազար, ավանդների ծավալը 244 մլրդ ՀՀ դրամից աճել է մինչև 270 մլրդ ՀՀ դրամ, իսկ մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 40%-ով և գերազանցել 160 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, միայն հիփոթեքային վարկավորման մասով բանկն ապահովել է մոտ 50% աճ: Ընթացիկ տարվա ինն ամիսների արդյունքներով բանկի հիփոթեքային վարկավորման պորտֆելը հասել է 70 մլրդ ՀՀ դրամի, և այս ցուցանիշով ևս բանկն առաջատար է հիփոթեքային վարկերի շուկայում: Ինչ վերաբերում է սպառողական վարկերի պարտֆելին, ապա հաշվետու ինն ամսում այն 14 մլրդ ՀՀ դրամից աճել է մինչև 24 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ Արման Բարսեղյանի՝ վարկային ծառայությունների աճին զուգահեռ Ամերկաբանկը ձևավորվել է բարձր որակի վարկային պորտֆել, մասնավորապես՝ ներկայում ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը տարբեր ծառայությունների մասով չի գերազանցում 2-3%-ը, և բանկի հաճախորդների վարկային բեռով ծանրաբեռնվածության մակարդակը հեռու է վտանգավոր շեմից: «Բանկը դիտարկում է սթրեսթային իրավիճակներում վարկային պարտֆելի հնարավոր վարքագիծը, և առաջիկայում վարկային պորտֆելի որակի մասով էական ռիկսեր չեն կանխատեսավում», – նշել է Արման Բարսեղյանը:

Share