Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկը ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման թվային նոր հնարավորությունները

Ամերիաբանկը, որպես թվայնացման ուղղությամբ զարգացող Բանկ, շարունակում է ընդլայնել առցանց ծառայությունների շրջանակը:

Կարևորելով տնտեսվարողների ժամանակի խնայողությունը` Ամերիաբանկը բիզնեսների ֆինանսավորման համար ներկայացնում է ֆինանսական շուկայում բոլորովին նոր առաջարկներ:

Առաջնորդվելով «Օգտագործի՛ր վարկավորման գործընթացի ժամանակը քո բիզնեսի համար» կարգախոսով` Ամերիաբանկը ՓՄՁ-ներին առաջարկում է մինչև 150 մլն ՀՀ դրամի չափով ցանկացած բիզնես վարկի համար դիմել առցանց, կցել փաստաթղթերն անմիջապես համակարգում և առցանց հետևել վարկային հայտի ընթացքին: Ստեղծվել են նոր հնարավորություններ վարկերն առավելագույն արագությամբ տրամադրելու համար:

Ընդ որում, օնլայն հարթակում ընկերության տվյալները կարելի է մուտքագրել ընդամենը մեկ անգամ և առցանց դիմել տարբեր վարկերի ստացման համար:

1-10 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկի/օվերդրաֆտի  հայտի պատասխանը տրվում է ընդամենը 5 րոպեի ընթացքում: Վարկը կարող է տրամադրվել նաև առցանց` առանց բանկ այցելության` Ամերիաբանկի հաշվետեր հաճախորդ լինելու և ID քարտ ունենալու դեպքում, որի պարագայում տրամադրման վճար չի կիրառվում:

Հայտն ավտոմատ կերպով չհաստատվելու դեպքում Բանկի մասնագետն այցելում է տվյալ բիզնեսի գործունեության վայր և տեղում` պարզ վերլուծության միջոցով, տալիս նախնական պատասխան: Վերլուծության հիման վրա վարկը կարող է տեղում հաստատվել, լրացուցիչ հաստատման անհրաժեշտության դեպքում որոշումը կայացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը տրամադրվում է առանց անշարժ գույքի գրավադրման, իսկ վաղաժամկետ մարման դեպքում տուգանք չի գանձվում:

Նշված գումարի սահմանում հնարավոր է նաև ավտոմատ ձևով վերաֆինանսավորել այլ բանկերում գործող վարկերը` առանց այդ բանկեր այցելելու:

10-20 մլն ՀՀ դրամի կամ արտարժույթով համարժեք բիզնես վարկի/օվերդրաֆտի ստացման դեպքում անհրաժեշտ է ապահովել միայն մասնակի գրավ` 10 մլն ՀՀ դրամից կամ համարժեք արտարժույթից բարձր գումարի համար:

Այս սահմանաչափի ներքո ևս հնարավոր է Ամերիաբանկ տեղափոխել այլ բանկերի կամ վարկային կազմակերպությունների բիզնես վարկերը` առանց այդ ընկերություններ այցելելու:

Առցանց կարելի է դիմել նաև 20 – 150 մլն ՀՀ դրամ կամ արտարժույթով համարժեք վարկեր ստանալու համար:

Բիզնեսի վարկավորման համար Ամերիաբանկի կողմից ստեղծված այս նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ՓՄՁ-ների գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը:

———–

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. 9 ամսվա արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am

Share