Բաժին. Ֆինանսական

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն և 2․5 մլրդ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 50 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond հարթակում։

Դոլարային պարտատոմսերի՝ AMZPXKB21ER2, արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 7․5%՝ եռամսյակային վճարման պարբերականությամբ և 36 ամիս մարման ժամկետով։ Արժեկտրոնի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է։

Դրամային պարտատոմսերը՝ AMZPXKB22ER0,  թողարկվել են 11% արժեկտրոնային եկամտաբրությամբ և 100 000 դրամ անվանական արժեքով։ 36 ամիս շրջանառության ժամկետով արժեկտրոնի վճարումները տեղի են ունենալու կիսամյակային պարբերականությամբ։

Պարտատոմսերը գնելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ֆոնդային բորսայի գործընկեր կազմակերպությունների գրասենյակ։

———–

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” փակ բաժնետիրական ընկերությունը (ԶՊՄԿ) Հայաստանի Հանրապետության առաջատար հանքարդյունահանող ընկերությունն է, որը տեղակայված է Քաջարան քաղաքում: ԶՊՄԿ-ը շահագործում է մոլիբդենի և պղնձի զգալի հաստատված ու կանխատեսվող պաշարներով հանքավայր:

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ և պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առևտուր,  ինչպես նաև ՌԵՊՈ և ՍՎՈՊ գործարքների կնքում:

Share