Բաժին. Ֆինանսական

Հայաստանի համախառն միջազգային պահուստները ավելացել են 19%-ով

Հայաստանի միջազգային պահուստները գտնվում են պատմական ամենաբարձր մակարդակի վրա, և նախորդ տարվա համեմատ ավելացել են 19%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«2019թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 468.5 մլն ԱՄՆ դոլար: 2018-ի նույն ամսվա համեմատ պահուստներն ավելացել են 19%-ով»,- նշված է հրապարակման մեջ:

2018թ. հոկտեմբեր ամսվա դրությամբ համախառն միջազգային պահուստները կազմել են 2 մլրդ 83 մլն ԱՄՆ դոլար:

Share