Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/11/19

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 57.90 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 63.86 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.21%-ով և կազմել 1462.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.47%-ով և կազմել 16.93 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.25%-ով և կազմել 895.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.06%-ով և կազմել 1761.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.33%-ով և կազմել 5950.00 դոլար, կապարի գինն աճել է 2.06%-ով և կազմել 1960.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.35%-ով և կազմել 14500.00 դոլար, անագի գինն աճել է 0.15%-ով և կազմել 16400.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.23%-ով և կազմել 2301.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 3.37%-ով և կազմել 18960.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 28164.00 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 3153.63 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 8705.18 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում նոյեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 13287.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 5926.84 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 7429.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 1441.08 կետ:

Share