Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 04/12/19

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.97%-ով և կազմել 58.20 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.56%-ով և կազմել 62.89 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.24%-ով և կազմել 1481.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.87%-ով և կազմել 16.80 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.50%-ով և կազմել 900.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.07%-ով և կազմել 1788.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 5835.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 1899.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 13650.00 դոլար, անագի գինն աճել է 1.52%-ով և կազմել 16725.00 դոլար, ցինկի գինը նվազել է 2.04%-ով և կազմել 2210.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20723.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 27649.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 3112.76 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 8566.67 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 4-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.16%-ով և կազմել 13140.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.27%-ով և կազմել 5799.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 7188.50 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 1430.03 կետ:

Share