Բաժին. Ֆինանսական

Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու ապրանքները փոստային առաքանիներով ՀՀ ներկրելու կարգում

2020թ. հունվարի 1-ից անձնական օգտագործման ապրանքները փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային առաքանիներով ԵՏՄ տարածք կարող են ներմուծվել ԵԱՏՄ մաքսային տարածք միության անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման, եթե դրանց արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք դրամը, իսկ քաշը չի գերազանցում 31 կիլոգրամը: Այսինքն` միասնական դրույքաչափը կկազմի 0%:

Այն դեպքում, երբ ընդհանուր քաշը և արժեքը գերազանցեն այս սահմանաչափը, ապա պետք է վճարվեն մաքսատուրք և հարկեր գերազանցող մասի համար՝ 15% միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս, քան 31 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք դրամը:

Կվերացվեն նաև առանց մաքսատուրքերի և հարկերի վճարման ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով #Հայաստան ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հաճախականության սահմանափակումները: Այսինքն` 31 կիլոգրամը և 200 եվրոյին համարժեք դրամը ամսական սահմանաչափ չեն:

Share