Բաժին. Ֆինանսական

Արկադի Խաչատրյան. Ինչու է ներդրողն ընտրում Վրաստանը, ոչ թե Հայաստանը. տեսանյութ

Ինստիտուցիոնալ ներդրողին փոքր երկրները հետաքրքիր չեն. նրանք ուսումնասիրում են տարածաշրջանն ու ընտրում ամենաշահավետ երկիրը։ Այս առումով մեր մրցակիցը Վրաստանն է։ Հիմա հարց. ինչու է ներդրող նախընտրում Վրաստանը, ոչ թե Հայաստանը։ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արկադի Խաչատրյանը կարող է տասնյակ փաստեր ներկայացնել, թե ինչում է Վրաստանի առավելությունը։

«Շուկայի ծավալ, հասանելիություն. սա բնակիչների, զբոսաշրջիկների և սպառման շուկայի ծավալն է։ Վրաստանն ունի ազատ առևտրի համաձայնագրեր Թուրքիայի, Ադրբեջանի, ԵՄ-ի հետ: Տրանսպորտային շրջափակումը, ոչ բարեկամ հարևաններ ունենալը, դեպի ծով ելք չունենալը, ենթակառուցվածքները, որոնք ուղղակի համեմատելի չեն…», – թվարկում է Խաչատրյանն ու մտաբերում նաև մարդկային կապիտալն ու վարկանշային ցուցակներում զբաղեցրած տեղը։

Տարբերությունները բազմազան են ու բազմաթիվ։ Մասնագետը կարծում է, որ մենք պետք է լինենք ավելի մրցունակ և գրավիչ ներդրողների համար և ներդրողին չընդունենք ըստ իր ազգության։ Հաճախ հույսը դնում ենք սփյուռքահայ ներդրողների վրա, մինչդեռ ներդրողին պետք է ընկալել որպես ներդրող, ոչ թե սփյուռքահայ, որը հայրենասիրությունից դրդված պետք է ներդրում անի Հայաստանում։

Արկադի Խաչատրյանը կարծում է, որ ի թիվս թերակատարված ծախսերի, 2020-ին կառավարությունը մեծ կապիտալ ծախսեր կանի։ Մասնագետն առնվազն այս գիտակցումը ՀՀ կառավարության մոտ, դրական է համարում։

Share