Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 07/01/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.81%-ով և կազմել 63.50 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.90%-ով և կազմել 69.19 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.52%-ով և կազմել 1592.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.09%-ով և կազմել 18.54 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.63%-ով և կազմել 977.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.25%-ով և կազմել 1826.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.65%-ով և կազմել 6159.00 դոլար, կապարի գինն աճել է 0.68%-ով և կազմել 1923.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.80%-ով և կազմել 13940.00 դոլար, անագի գինն աճել է 0.59%-ով և կազմել 16950.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.73%-ով և կազմել 2337.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20790.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.42%-ով և կազմել 28583.68 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 3237.18 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 9068.58 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 7-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 13226.83 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 6012.35 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 7573.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1568.35 կետ:

Share