Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան. 2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի եկամուտ

Դավիթ Անանյանը ներկայացրել է 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել  է  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությունը:

2019 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 507.1 մլրդ դրամի եկամուտ: 2019թ. համար օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշը կազմել է 1 տրլն 401.9 մլրդ դրամ, այսինքն՝ ընդհանուր առմամբ գերակատարումը կազմել է 105.2 մլրդ դրամ կամ 7.5 տոկոս: Նշենք, որ ՊԵԿ-ի առաջարկի հիման վրա 2019 թվականի սեպտեմբերին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հարկ վճարողներին ԱԱՀ-ի գծով վերադարձնել շուրջ 56.4 մլրդ դրամ «հին» պարտքը, որից 2019 թվականին փաստացի վերադարձվել է 42.8 միլիարդ դրամը: Այսպիսով՝ փաստացի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 464.3 մլրդ դրամ:

ՊԵԿ նախագահը ներկայացրել է տարվա ընթացքում հարկային և մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի գործունեության ամփոփ ցուցանիշները: Դավիթ Անանյանն անդրադարձել է նաև 2019 թվականի ընթացքում իրականացված և 01.01.2020թ. դրությամբ չավարտված համալիր հարկային ստուգումներին, հաշվետու ժամանակահատվածում իրականացված ընթացիկ հսկողական ստուգումներին և ուսումնասիրություններին:
Կոմիտեի նախագահը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

ՊԵԿ նախագահի` ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների կատարման հաշվետվությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Share