Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 13/01/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.71%-ով և կազմել 58.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 64.30 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.54%-ով և կազմել 1539.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.82%-ով և կազմել 17.80 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.09%-ով և կազմել 973.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 13-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 1793.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.27%-ով և կազմել 6201.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 1913.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 14280.00 դոլար, անագի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 17255.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 2354.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 21385.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 28907.05 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 3288.13 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.04%-ով և կազմել 9273.93 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 13-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 13451.52 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.02%-ով և կազմել 6036.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 7617.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.31%-ով և կազմել 1619.73 կետ:

Share