Ֆինանսական | 15:47 20/01/20

Ընդունի՛ր 2020 թվականի մարտահրավերը․ մասնակցի՛ր «The Blockchain Challenger vol.3» դասընթացին

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, հաշվի առնելով բլոկչեյն տեխնոլոգիայի նկատմամբ աճող հետաքրքրությունը, հերթական անգամ կազմակերպում է «The Blockchain Challenger vol.3» 5-շաբաթյա կրթական ծրագիրը։ Այս եզակի ծրագիրը մասնակիցներին ընձեռում է աննախադեպ հնարավորություն ոչ միայն ձեռք բերելու գիտելիքներ բլոկչեյն տեխնոլոգիայի և նրա կիրառման մասին, այլ հիմնովին պատկերացնելու ոլորտի առանձնահատկությունները, ծանոթանալու փորձառու մասնագետների և ոլորտի առաջնորդների հետ, ձևավորելու աշխատող գաղափարներ և իրականացնելու դրանք Nooor-ի աջակցությամբ։

Հետաքրքրե՞ց․ դիմի՛ր և ստացի՛ր հնարավորություն լինելու ամենաքննարկվող տեխնոլոգիայի իրադարձությունների կենտրոնում։ Մասնակիցները ընտրվում են մրցակցային սկզբունքով, շտապի՛ր, քանի որ վերջնաժամկետին մնացել են հաշված օրեր։ “The Blockchain Challenger”-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ Դիմումը՝ http://bit.ly/nooor-challenger3

Մանրամասները՝ https://www.facebook.com/events/2523543274381472/: Մեկնարկ՝ 04.02.2020 թ.: Տևողություն՝ 5 շաբաթ (շաբաթական 3 հանդիպում): Դիմելու վերջնաժամկետ՝ 25․01․2020թ 23։59․: Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ hi@nooor.io էլ․ հասցեյով կամ զանգահարել 099 260 577 համարով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։