Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 20/01/20

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 58.36 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.06%-ով և կազմել 64.89 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.62%-ով և կազմել 1566.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.55%-ով և կազմել 18.14 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.19%-ով և կազմել 1025.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1808.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 6306.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 1978.00 դոլար, նիկելի գինը նվազել է 3.20%-ով և կազմել 13910.00 դոլար, անագի գինն աճել է 0.34%-ով և կազմել 17735.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.04%-ով և կազմել 2416.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.92%-ով և կազմել 21782.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները չեն փոփոխվել

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 29348.10 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3329.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 9388.94 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 13548.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 6078.54 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 7651.44 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 1646.60 կետ:

Share