Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 21/01/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 58.11 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 64.33 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.96%-ով և կազմել 1551.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.26%-ով և կազմել 17.73 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.15%-ով և կազմել 1003.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 21-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.33%-ով և կազմել 1814.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 6271.00 դոլար, կապարի գինն աճել է 0.61%-ով և կազմել 1990.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.07%-ով և կազմել 13920.00 դոլար, անագի գինն աճել է 0.51%-ով և կազմել 17825.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.99%-ով և կազմել 2440.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.23%-ով և կազմել 22267.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 29196.04 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 3320.79 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 9370.81 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 21-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 13555.87 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 6045.99 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.53%-ով և կազմել 7610.70 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 1634.32 կետ:

Share