Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/01/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.85%-ով և կազմել 55.87 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.00%-ով և կազմել 62.40 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.42%-ով և կազմել 1558.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.34%-ով և կազմել 17.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.29%-ով և կազմել 1016.10 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.28%-ով և կազմել 1819.00 դոլար, պղնձի գինը նվազել է 2.10%-ով և կազմել 6139.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 1967.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.22%-ով և կազմել 13750.00 դոլար, անագի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 17600.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2450.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 22267.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 29186.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 3321.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 9383.77 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 13515.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 6010.98 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 7571.92 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.31%-ով և կազմել 1612.87 կետ:

Share