Բաժին. Ֆինանսական

2019թ.-ին ՀՀ խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալն աճել է 76.28%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակվել է ՀՀ 1,000 խոշոր հարկատու ընկերությունների 2019թ. ցուցակը, որտեղ ներկայացված են նաև Հայաստանի առաջատար հեռահաղորդակցական ընկերությունները։

ՎԵՈՆ Արմենիան (Beeline) զբաղեցնում է խոշոր հարկ վճարողների ցուցակի 10-րդ հորիզոնականը։ 2019թ.-ին ընկերությունը մուծել է 12.24 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 222.9%-ով կամ 8.45 մլրդ դրամով։

14-րդ հորիզոնականում է ՄՏՍ Հայաստանը (Վիվա-ՄՏՍ)։ Ընկերությունը մուծել է 9.89 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալն աճել է 45.57%-ով կամ 3.09 մլրդ դրամով։

18-րդ հորիզոնականում Յուքոմն (Ucom) է: Ընկերությունը մուծել է 8.94 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 40.22%-ով կամ 2.56 մլրդ դրամով։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ (Ռոստելեկոմ) ընկերությունը ցուցակի 176-րդ հորիզոնականում է։ Ընկերությունը մուծել է 1.11 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ վճարված հարկերի ծավալը նվազել է 14.38%-ով կամ 0.18 մլրդ դրամով։

Առաջատար 4 հեռահաղորդակցական ընկերության կողմից մուծվել է 32.17 մլրդ դրամ հարկ։ 2018թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 13.92 մլրդ դրամով կամ 76.28%-ով։

Վերոնշյալ հեռահաղորդակցական ընկերություններին բաժին է ընկնում 1,000 խոշոր հարկատուների վճարած հարկերի ընդհանուր ծավալի 3.03%-ը։ 2018թ.-ի համանման ցուցանիշը 1.94% էր։

———–

Վիվա-ՄՏՍ պարզաբանումը 2019թ. մուծված հարկերի ծավալի վերաբերյալ

Share