Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 17/02/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.17%-ով և կազմել 51.64 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 57.03 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.16%-ով և կազմել 1589.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.79%-ով և կազմել 17.86 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.61%-ով և կազմել 973.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 17-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.38%-ով և կազմել 1734.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.23%-ով և կազմել 5753.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 1861.50 դոլար, նիկելի գինն աճել է 0.15%-ով և կազմել 13150.00 դոլար, անագի գինն աճել է 0.27%-ով և կազմել 16555.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2154.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 23479.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 17-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 13783.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 6085.95 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7433.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 1543.25 կետ:

Share