Բաժին. Ֆինանսական

Դավիթ Անանյան. ՊԵԿ-ը ստուգումների արդյունքում առաջադրել է պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա 83 մլրդ դրամ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2019-ին նվազեցրել է ստուգումների թիվը, սակայն հայտնաբերել և հավելյալ գանձման է առաջադրել մոտ 83 մլրդ դրամ:

Այս մասին ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«2019-ին իրականացրել ենք 1020 ստուգում, բայց 62 մլրդ է կազմել ակտերի ընդհանուր գումարը: Այդ ստուգումների ընթացքում նաև ներկայացվել են 20 մլրդ 850 մլն դրամի ճշտումներ: 2019-ին իրականացված 1020 ստուգմամբ 83 մլրդ դրամ հավելյալ գումար ենք գանձման առաջադրել»,-ասաց Անանյանը: 

2018-ին իրականացվել էր ավելի շատ՝ թվով 1166 համալիր հարկային ստուգում: Սակայն արձանագրվել է 30 մլրդ բյուջե վճարման ենթակա հարկ: Ստուգման ընթացքում ներկայացվել է նաև 5.9 մլրդի ճշտված հաշվարկ:

Օրենքի համաձայն հարկ վճարողները հնարավորություն ունեն ստուգման ընթացքում ներկայացնել ճշտված հաշվարկներ:

Share