Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 20/02/20

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.32%-ով և կազմել 53.62 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 59.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.91%-ով և կազմել 1627.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.27%-ով և կազմել 18.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 983.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.15%-ով և կազմել 1715.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 5746.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 1863.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.08%-ով և կազմել 12790.00 դոլար, անագի գինն աճել է 0.55%-ով և կազմել 16600.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.35%-ով և կազմել 2115.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 22267.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 29219.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 3373.23 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.67%-ով և կազմել 9750.96 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 13664.00 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 6062.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7436.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.41%-ով և կազմել 1535.81 կետ:

Share