Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2019թ.-ին աճել է 50.8%-ով

Ամերիաբանկի հրապարակած տվյալների համաձայն 2019թ.-ին բանկի ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը կազմել է 26 838 մլն դրամ, ինչը 2018թ. ցուցանիշից ավել է 9 040 մլն դրամով կամ 50.8%-ով։ Նշենք նաև, որ 2017թ. ՓՄՁ վարկային պորտֆելի ծավալը կազմել էր 16 641 մլն դրամ։

Ինչ կայանում է ՓՄՁ պորտֆելի չաշխատող վարկերի ծավալներին, ապա 2017թ.-ին դրանց ցուցանիշը կազմել է 2.8%, 2018թ.՝ 2.3%, իսկ 2019թ.՝ 1.8%։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրում թվայնացման ուղղությամբ զարգացող ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքը: Լինելով Հայաստանում առաջին ներդրումային բանկը` Ամերիաբանկն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է նորարարական կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկն է ըստ 2019թ. բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշների (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

Share