Բաժին. Ֆինանսական

Չինաստանն ավելի քան 14.36 մլրդ դոլար են ծախսել նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարությունը շարունակում Է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը:

Միջոցների զգալի մասն ուղարկվում Է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին Է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով:

Վերջին օրերին իրադրությունը կայունացել Է երկրի ամբողջ մայրցամաքային մասում: Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների գնահատմամբ, որոնք այցելել են Չինաստան, ռիսկը դեռեւս առկա Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share